Տեղի է ունեցել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի եւ ամերիկյան բասկետբոլային Los Angeles Lakers թիմի խաղացող Սաշա Վույաչիչի ամուսնության պաշտոնական արարողությունը:

«Դու ինձ հետ կամուսնանա՞ս» հարցը հնչել է հոկտեմբերի 19-ին, գրում է Spletnik.ru-ն:

Ականատեսները պատմում են, որ Սաշան ծնկի է իջել եւ Շարապովային նվիրել հսկայական մի ադամանդ: Մաշան հարցին դրական պատասխան է տվել, հաղորդում է MIGnews.com-ը:

Սաշան ու Մաշան հանդիպում են նախորդ տարվանից: Նրանք առաջին անգամ միասին հանրությանը երեւացել են 2009-ի նոյեմբերին` Լոսա Անջելեսում U2 խմբի համերգի ժամանակ: