Թաիլանդի իշխանությունները պատրաստվում են Թաիլանդի գահաժառանգ արքայազն Մախ Վատչիրալոնգկոն Մախիդոլի գահադրությանը դեկտեմբերի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Թաիլանդի վարչապետ գեներալ Չան Օչան հայտնել էր, որ մինչեւ թագադրություն պետք է առնվազն 15 օր սուգ անցնի հոկտեմբերի 13-ին մահացած թագավոր Պխումիպխոն Ադուլյադետուի հիշատակին։

Թագավորը մահացել է 89 տարեկանում։ Նա աշխարհի բոլոր միապետներից ամենաերկարն է կառավարել՝  1946թ սկսած։ Ամենակարեւոր ձեռքբերումներից է միասնական ազգային ոռոգման համակարգի շինարարությունը, որի շնորհիվ Թաիլանդը աշխարհում առաջատար է դարձել բրնձի արտահանման ոլորտում։ Պխումիպխոն Ադուլյադետը նաեւ բազմիցս իր հեղինակությամբ կանխել է կամ դադարեցրել արյունահեղությունը, որը սկսվում էր քաղաքական հակամարտությունների հետեւանքով։