Լիբանանի Բաթրուն քաղաքում հնագետները հյուրանոցի նոր մասնաշենքի շինարարության վայրում հնագույն դամբարան են գտել, հայտնում է Informing-ը:
Լիբանանի հնագիտությունների գլխավոր վարչության մասնագետները կմախքների մնացորդներով 17 գերեզման են գտել, որոնք պատկանում են 2-3-րդ դարերին, այսինքն, երբ քաղաքը Հռոմեական կայսրության մաս էր կազմում: Բոլոր հանգուցյալներին թաղել էին փայտե դագաղներում: Այս ընթացքում փայտը փտել էր, սակայն գիտնականները կարողացել են դամբարանի տարիքը պարզել դագաղների մեխերի միջոցով: Հայտնաբերվել է նաեւ 2 կերամիկական անոթ, դրամ եւ երկաթյա մատանի:


























