British airways ավիաընկերության օդաչուն աշխատանքից ազատվել է ինտիմ սելֆիների պատճառով: The Sun-ի տեղեկություններով՝ տղամարդն իրեն բավարարել էր օդաչուների խցիկում եւ մարմնի ինտիմ մասերի լուսանկարները տեղադրել սոցիալական կայքերից մեկում:
Ավելին՝ պարբերականի տեղեկություններով օդաչուն այդ ամենն արել է իրական թռիչքի ժամանակ: Փորձառու օդաչուները, նկարներն ուսումնասիրելով, եկել են այն եզրակացության, որ դրանք արվել են օդում, ինչը կարող էր սպառնալ ուղեւորների անվտանգությանը:
51-ամյա Քոփին Գլովերի փաստաբանը հերքում է, որ այդ լուսանկարներում իր պաշտպանյալն է:


























