Շվեդիան պաշտոնապես հայտարարել է դիվանագետ Ռաուլ Վալլենբերգի մահվան մասին, որը Երկրորդ համաշխարհայի պատերազմի տարիներին հազարավոր հրեաների կյանք էր փրկել, հայտնում է BBC-ն:
Վալլենբերգը կալանավորվել էր 1945-ին Հունգարիայում խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Համարվում է, որ նա մահացել է խորհրդային բանտերից մեկում:
Շվեդիայի հարկային գործակալությունը, որը վարում է բոլոր ծնունդների եւ մահերի հաշվարկը, Վալլենբերգին մահացած է ճանաչել անհետանալուց 71 տարի անց: Մինչ այդ նրան անհետ կորած էին համարում:
Որոշումը կայացվել է հոկտեմբերի 26-ին՝ հարազատների դիմումի համաձայն: Որպես նրա մահվան ամսաթիվ է սահմանվել 1952-ի հուլիսի 31-ը: Շվեդիայում անհետ կորած քաղաքացին մահացած է համարվում նրա անետանալուց 5 տարի անց:
1957-ին խորհրդային իշխանությունները հայտարարել էին, որ Ռաուլ Վալլենբերգը 1947-ի հուլիսի 17-ին բանտում սրտի կաթվածից մահացել է, թեպետ մինչ այդ ժխտում էին, որ դիվանագետը բանտում է:



























