ՆԱՏՕ-ն հրաժարվել է Մոսկվայում քննարկել Բալթիկայում ռազմական անվտանգության հարցերը: Այս մասին «Ռոսիա 24»-ի հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

Նրա կարծիքով ռազմական եւ քաղաքացիական օդային տեղաշարժի եւ տրանսպոնդերների հարցերը չքնարկելը ցուցադրում է ՆԱՏՕ-ի քաղաքականության կեղծությունը: «Հենց որ մենք այդ մասին ասացինք, տրանսպոնդերների թեմա անմիջապես անհետացավ: Եվ ես վստահ չեմ, որ ՆԱՏՕ-ն իրոք պատրաստ է միանալ այդ ռեժիմին»,- ասել է նա: