Պեկինի քաղաքապետը հրաժարական է տվել: Xinhua-ի տեղեկություններով՝ Պեկինի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական հանձնաժողովը բավարարել է Պեկինի քաղաքապետ Վան Անշունի հրաժարականի դիմումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Ցայ Ցին: