Սիրիայում հաշտության մասին 5 նոր համաձայնագիր է կնքվել առանձին բնակավայրերի հետ: Այս մասին ասված է Սիրիայի տարածքում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ օրվա ընթացքում Լաթաքիայի եւ Համայի նահանգների 5 բնակավայրերի ներկայացուցիչների հետ հաշտության մասի համաձայնագրեր են ստորագրվել: Հաշտեցման գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 873-ի»,- ասված է փաստաթղթում:
Շարունակվում են բանակցությունները զինված խմբավորումների դաշտային հրամանատարների հետ: «Մարտական գործողությունների դադարի պայմաններն ընդունելու եւ կատարելու պատրաստակամություն հայտնած զինված խմբավորումների թիվը չի փոխվել՝ 69-ը», - ասված է փաստաթղթում:



























