Թաիլանդի մայրաքաղաքում Մեծ թագավորական պալատն ու Զմրուխտյա Բուդդայի տաճարը նոյեմբերի 1-ին նորից բացվել են զբոսաշրջիկների առաջ , հայտնում է երկրի Երրորդ ազգային հեռուստաալիքը։

Առավոտյան ժամերին առաջին օտարերկրյա զբոսաշրջիկներն արդեն այցելել են պալատն ու տաճարը , ասված է հաղորդագրության մեջ։

Բանգկոկի գլխավոր տեսարժան վայրը փակվել էր հոկտեմբերի 13-ին թագավոր Պխումիպխոն Ադուլյադետայի մահվանից հետո՝ սգո արարողությունների կապակցությամբ, քանի որ թագավորի մարմինը Մեծ թագավորական պալատի Դուսիտ դահլիճում էր պահվում։ Առաջին 15 օրերին ըստ բուդդայական ծիսակարգերի թագավորին հրաժեշտ էին տալիս թագավորական ընտանիքի անդամները, իսկ հոկտեմբերի 29-ից ՝ նաեւ բոլոր ցանկացողները։ Հրաժեշտի արարողությունը կազմակերպված կարգով է անցնում ու տեւելու է մի քանի ամիս։ Այդ ընթացքում զբոսաշրջիկներին ու թագավորին հրաժեշտ տվողներին դեպի պալատ առանձին մուտքի ու ելքի հնարավորություն է տրվելու։