Բրիտանական կաթոլիկ եկեղեցին հրատարակել է միջնադարում լայն տարածում ունեցող «Մահվան արվեստը» աշխատության թարմացված տարբերակը՝ այն հարմարեցնելով 21-րդ դարի իրողություններին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Պատմական ձեռագրի նյութը կայքի ստեղծման հիմք է դարձել, որի նպատակը ծանր հիվանդներին եւ նրանց մտերիմներին օգնելն է: Ինչպես միջնադարյան սկզբնաղբյուրը՝ ծառայությունը պատմում է, թե ինչպես պետք է մահվան պատրաստվել հոգեւոր եւ գործնական առումով:

«Մահվան արվեստը» (Ars Moriendi) աշխատությունը գրվել է XV դարի առաջին կեսին եւ լայնորեն տարածվել Եվրոպայում ժանտախտի համաճարակի ժամանակ: Այն ներառում է աղոքթներ, ինչպես նաեւ նկարագրում գայթակղություններ, որոնց կարող է բախվել մահացողը:

Աշխատության վերահրատարակումը նվիրված է Բոլոր սրբերի օրվան, որ կաթոլիկները նշում են նոյեմբերի 1-ին, եւ դրան հաջորվող Ննջեցյալների հիշատակության օրվան: