Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը «Viva 5500» կամ «Viva 7500» տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 եւ 7500 րոպե խոսելաժամանակը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, այլ նաեւ դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար (77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]):

«Հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան ուղղությունն ամենապահանջարկվածներց մեկն է հայաստանյան բաժանորդների շրջանում, նպատակահարմար գտանք ընձեռել նրանց հարազատների հետ առավել մատչելի եւ դյուրին տարբերակով շփվելու հնարավորություն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: