Թուրքական Hürriyet Daily News-ը գրել է, թե ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային, որ եթե այդ երկիրը հրաժարվի ամերիկյան հակահրթիռային կայանքներն իր տարածքում տեղադրել, ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Թուրքական պարբերականի տեղեկություններով՝  ամերիկյան կողմը Թուրքիային է ներկայացրել Անկարայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ իր մոտեցումը, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների խնդիրները եւ ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանության խնդրում թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան։

«Վաշինգթոնն զգուշացրել է Թուրքիային, որ այս երեք խնդիրներին պետք է լուծումներ տրվեն, հակառակ դեպքում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը անխուսափելի կլինի»,-նշել է թուրքական թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունները։

Նշենք, որ ԱՄՆ-ն առաջարկել էր Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել, սակայն Թուրքիան դեռ հստակ պատասխան չի տվել Վաշինգթոնին: