Իսպանիայի արեւելքում՝ Միսլատա համայնքում, շների ԴՆԹ-ի տվյաների բազա են գործարկում, որպեսզի պարզեն եւ տուգանեն դրանց տերերին, որոնք չեն հավաքում իրենց կենդանիների հետեւից նրանց արտաթորանքը, փոխանցում է BBC-ն:
Վալենսիայի նահանգի պաշտոնյաները պատմել են, որ ոստիկանությունը փողոցից հավաքարարների հավաքած արտաթորանքը կուղարկի փորձաքննության:
Շների տերերը մինչեւ դեկտեմբերի 31-ը պետք է կենդանիներին բերեն անասաբույժի մոտ՝ ԴՆԹ անաիզ հանձնելու: Հենց որ նրանց տվյալներն ընդգրկեն բազայում, տիրոջը հատուկ վկայական կտրվի: Իրենց շների ԴՆԹ-ն չգրանցած տերերին 300 եվրո տուգանք է սպառում: Շան հետեւից չմաքրող քաղաքացիներին 200 եվրո տուգանք է սպառնում:


























