ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ՄԻԱՎ-ի համաճարակ է հայտարարվել, քանի որ արդեն յուրաքանչյուր 50-րդ բնակիչն այդ ինֆեկցիայով է վարակված, հայտնում է Ura.ru-ն՝ վկայակոչելով Եկատերինբուրգի առողջապահության վարչության պետի տեղակալ Տատյանա Սավինովային:
Նրա խոսքով՝ վարակված է 100 հազարից 1826 մարդ, այսինքն՝ բնակչության 1.8 տոկոսը:
«Մենք արդեն վաղուց դուրս ենք եկել ինֆեկցիայի տարածման գեներալիզացված փուլ, երբ վարակման ցուցանիշը տարածքում 1 տոկոսից բարձր է»,- ասել է նա:
Եկատերինբուրգում գրանցվել է ՄԻԱՎ-ի 26693 դեպք, սակայն սրանք միայն պաշտոնապես հայտնի դեպքերն են:


























