Երեւանի կոնյակի գործարանն ավարտել է խաղողի մթերման գործընթացը` ամբողջովին կատարելով իր պայմագրային պարտավորությունները: Այս տարի ընկերությունն իր երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքների արդյունքում մթերել է 28 525 տ խաղող: Արմավիրի (Արմավիրի մարզ), Այգավանի (Արարատի մարզ) եւ Բերդի (Տավուշի մարզ) մասնաճյուղերում մթերվել է համապատասխանաբար 14 319 տ, 11 201 տ եւ 3005 տ խաղող:
Մթերումը Արմավիրի մասնաճյուղում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, Այգավանի մասնաճյուղում 16-ին, Բերդի մասնաճյուղում 22-ին եւ ավարտվել է համապատասխանաբար հոկտեմբերի 9-ին, 7-ին եւ 13-ին:
Մթերման շրջանում մատակարարված խաղողի դիմաց գումարներն արդեն իսկ ամբողջովին փոխանցված են խաղողագործների բանկային հաշիվներին: Նշենք, որ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել էր 130 դրամ` Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 120 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար:




























