Չինաստանի Չիբաո քաղաքում վերջերս բացված խանութում ստեղծվել է տղամարդկանց սենյակ, որտեղ նրանք կարող են ժամանակ անցկացնել, մինչ կանայք զբաղված են գնումներով, հայտնում է Shanghai Daily-ն:

«Տղամարդկանց սենյակը» գտնվում է Vanke Group ընկերությանը պատկանող առեւտրի կենտրոնի երրորդ հարկում: Սենյակի ներսում կա հեռուստացույց եւ փափուկ բազմոցներ, այդ թվում՝ մերսման աթոռ:

Որոշ չինացի օգտատերեր խոստովանել են, որ դա շատ անհրաժեշտ էր: Մյուսները կարծիք են հայտնել, որ մանկական սենյակն ավելի անհրաժեշտ է, իսկ մի խումբ էլ առհասարակ գտնում է, որ լավ կլինի սկզբում ամուսին գտնել, իսկ հետո արդեն մտածել նրան նման «մեծահասակների մանկապարտեզում» թողնելու մասին: