Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով, նախկին 200-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *221# հրահանգը:

Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո:

Ի դեպ, ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաեւ «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին:

Հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *122# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: