Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների վրա ճնշման վերջին դեպքերի առթիվ, հայտնում է contact.az–ը։
«Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի Էլչին Սադիգովի ու Ֆարիզ Նամազլիի դեմ սպառնալիքները ՝ այդ երկուսը երկրի այն սակավաթիվ փաստաբաններից են, որոնք համաձակվում են պաշտպանել քաղբանտարկյալներին ու ուշադրություն գրավել իշխանությունների կողմից նրանց իրավունքների ոտնահարման խնդրին»,- ասել է Ռոբերտ Գերմանը՝ Freedom House -ի միջազգային ծրագրերի հարցերով փոխնախագահը։
Կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների վրա դաժան ճնշումը՝ նրանց մասնագիտական գործունեության պատճառով, հավելել է նա։
Freedom House -ի հայտարարության մեջ հիշատակվում է, որ նոյեմբերի 2-ին իշխանամետ լրատվամիջոցները տարածել են հրապարակում Սադիգովի եւ նրա պաշտպանյալներից մեկի կնոջ իբրեւ «ռոմանտիկ հարաբերությունների» մասին։ Այդ նույն օրը Սադիգովը սպառնալիք է ստացել ոստիկանության ՝ կազմակերպված հանցաորության դեմ պայքարի գլխավոր վարչության քննիչից։ Նրա կինը՝ դատապաշտպան Զիբեյդա Սադիգովան, նույնպես սպառնալիքներ է ստացել ամուսնու գործունեության հետ կապված։
Freedom House -ը հիշեցնում է, որ խոսքի ազատության գործակիցներում Ադրբեջանը 2016-ին որակվել է «ոչ ազատ երկիր»։ Բացի դրանից Ադրբեջանը ներառված է «ոչ ազատ մամուլ» ունեցող երկրների ցանկում ու «մասամբ ազատ ինտերնետով» երկրների խմբում։




























