Տասնյակ քրդամետ պատգամավորների կալանավորումը Թուրքիայում իրավական հիմքեր չունի ու բացառապես քաղաքական բնույթ ունի։ Այս մասին հայտնել է Ազգերի ժողովրդավարության կուսակցության մամուլի քարտուղար Այխան Բիլգլենը, փոխանցում է Reuter–ը։
Նրա խոսքով, այդ կալանքներով Արդարության ու զարգացման իշխող կուսակցությունը փորձում է հասնել նրան, ինչին չի կարողացել հասնել նախորդ ընտրությունների ընթացքում, երբ ԱԺԿ-ն ստացել է ավելի քան 5 մլն ձայն։ Նա շեշտել է, որ ԺԺԿ-ն մտադիր է արձագանքել կալանքներին ժողովրդավարական կանոնների շրջանակում, նշելով, որ Թուրքիայի իշխանությունների գործողությունները քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ են։




























