Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության դեմ իշխանությունների գործողությունները նման են մաֆիայի գործելակերպին։ Նման հայտարարություն է ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության դեմ գործողությունները՝ շեշտելով, որ ընտրված գործիչը պետք է հեռանա ընտրությունների միջոցով։

«Երկիրը վրեժի զգացումով չեն ղեկավարում։ Թուրքիան դարձել է արգելակը խափանված բեռնատար, որը անկանոն սահում է զառիվայրով»,–ասել է թուրք կուսակցապետը։

Նշենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը ձերբակալվելել HDP-ի համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը եւ եւս 9 քուրդ պատգամավորներ։