Գերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայությունը երկրի ԶՈւ շարքերում մոտ 20 իսլանիստի է հայտնաբերել, եւս 60 մարդու կասկածում են: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost պարբերականը՝ վկայակոչելով  գերատեսչության աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչներին առավել գրավում է ռազմական գործի ինտենսիվ ուսուցումը: «Նորակոչիկների հավաքման բյուրոն ծառայություն անցնելու դիմումներ է ստացել այնպիսի թեկնածուներից, որոնք ցանկանում են զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ վարվելու հմտություններ ստանալ»,- նշված է հակահետախուզության հայտարարության մեջ:

Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ԶՈւ-ի կազմի ստուգումները պայմանավորված են Բրյուսելում եւ Փարիզում իրականացված ահաբեկչություններով: