ԱՄՆ-ից Չինաստան են բերել երկվորյակ հսկա պանդաների՝ Մեյլունին եւ Մեյխուանին:
Երեք տարի առաջ նրանք ծնվել են ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտայի կենդանաբանական այգում եւ, երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, պետք է շուրջ 4 տարեկանում պատմական հայրենիք վերադառնային: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Չենդու քաղաքի օդանավակայանում կենդանիներին դիմավորել են հսկա պանդաների բուծման հետազոտական կենտրոնի աշխատակիցներ եւ պանդաների սիրահարներ: Առաջիկա ամսվա ընթացքում արջուկները կարանտինի մեջ կլինեն, ինչին հետո կներկայանան հանրությանը:
Արտերկրում գտնվող բոլոր հսկա պանդաները պատկանում են Չինաստանին եւ օտարերկրյա կենդանաբանական այգիներին տրամադրվում են վարձակալության սկզբունքով: Արդյունքում, բամբուկե արջերի ժառանգները, ըստ համաձայնության, վերադառնում են իրենց պատմական հայրենիք:




























