ԱՄՆ-ի իշխանությունները Walt Disney ընկերությանը թույլատրել են Ֆլորիդայում եւ Քալիֆորնիայում ժամանցի այգիներում անօդաչու թռչող սարքեր օգտագործել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունն իշխանություններին համախատասխան խնդրանքով դիմել է 2015 թվականին: Անօդաչուներն օգտագործելու են ժամանցի նպատակով, այդ թվում՝ հրավառություն կազմակերպելու համար:

Թույլտվությունը գործում է մինչեւ 2020 թվականի նոյեմբերը եւ կարող է ցանկացած պահի հետ կանչվել: Նախնական տվյալներով՝ ընկերությունը ծրագրում է Fixels մոդելի անօդաչուներ օգտագործել, որոնք ավելի քան 45 մետր կարող են բարձրանալ:

Fixels սարքերի վրա կարելի է լուսարձակներ, խամաճիկներ տեղադրել, ինչպես նաեւ օգտագործել հրավառության կազմակերպման համար: