Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել են ցուցարարներ, որոնք պահանջում են ազատ արձակել Թուրքիայում կալանավորված՝ Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության անդամներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեսպանատան մոտ շուրջ 20 ակտիվիստ է հավաքվել, որոնց ձեռքին երեք լեզուներով՝ ռուսերեն, թուրքերեն ու քրդերեն պաստառներ են՝ հետեւյալ տեքստով՝ «Վերջ տվեք ահաբեկչությանն ու կալանքներին։ Ազտությո՛ւն պատգամավորներին ու քաղաքապետերին»։
Հանրահավաքի կազմակերպչի, մունիցիպալ պատգամավոր Դմիտրի Զախարովի խոսքով ակցիան թույլատվություն չի պահանջում, քանի որ անցնում է բնակիչների հետ հանդիպման ձեւաչափով։ Նա նաեւ խոստացել է, որ ակցիայի ավարտից հետո դեսպանատան շենքի մոտ սկսվելու են պիկետներ։



























