Թուրքիայի հարավ–արեւելյան Դիարբեքիր քաղաքում  ռումբով բեռնված միկրոավոտբուսի պայթյունի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3–ի գիշերը ձերբակալված քուրդ պատգամավորները տեղափոխվել էին Դիարբեքիրի ոստիկանություն, իսկ ԻՊ–ի մահապարտ ահաբեկիչը թիրախը եղել է հենց այդ ոստիկանատունը, որտեղ գտնվել են քուրդ պատգամավորները։

Սակայն ԻՊ–ի մահապարտ–ահաբեկիչը չի հասել իր նպատակին, քանի որ ճանապարհին բախվել է մի տաքսու եւ պայթել։

Քուրդ բնակչության շրջանում հարցեր են ծագել, թե ովքե՞ր են ԻՊ–ին տեղեկացրել, թե որ ոստիկանատան են գտնվել քուրդ պատգամավորները։

Նշենք, որ Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ–ը։