Հնդկաստանում աշխատում են դատաբժշկական լաբորատորիայի բազայի վրա ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ, որը զբաղվելու է սմարթֆոններ կոտրելով:

Դա Հնդկաստանին թույլ կտա կենտրոն ստեղծել, որն իշխանությունների հարցման հիման վրա օգնություն կցուցաբերի այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները չկարողանան ինքնուրույն տվյալներ ստանալ արգելափակված գաջեթներից: Այս մասին հաղորդում է The Economic Times-ը:

Ըստ Informing-ի՝ արդեն բանակցություններ են ընթանում Cellebrite ընկերությունից անհրաժեշտ տեխնոլոգիաներ գնելու ուղղությամբ, որը, ենթադրաբար, ՀԴԲ-ի խնդրանքով կոտրել iPhone 5S-ը: Սմարթֆոնը պատկանել է Սան Բերնանդինոյի ահաբեկչին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հեռախոսը կոտրելու համար ՀԴԲ-ն շուրջ 1 մլն դոլար է վճարել: