Թաիլանդում թագավորի մահպան կապակցությամբ հայտարարված սուգը կավարտվի նոյեմբերի 14-ին:
Երկրի կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ նոյեմբերի 14-ից կվերսկսվեն ժամանցային միջոցառումները, տոնակատարությունները, ազգային եւ մարզային փառատոնները, տոնավաճառները, մշակութային միջոցառումներն ու մրցույթները: Կբացվեն գիշերային ակումբները, բարերը:
Պաշտոնատար անձանց համար սուգը մեկ տարի շարունակելու հանձնարարական է տրվել, իսկ քաղաքացիներին թույլ են տվել գործել սեփական հայեցողությամբ:
Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադետը մահացել էր 2016-ի գոկտեմբերի 13-ին 89 տարեկան հասակում: Նա երկրի պատմության մեջ ամենաերկար իշխած միապետն էր. գահին էր մնացել ավելի քան 70 տարի:




























