Ճապոնիայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին քրիզանթեմի նոր տեսակ են կոչել: Այս մասին ասված է Ղազախստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Այցին ընդառաջ Օսակայի պրեֆեկտուրայի Իզումի քաղաքում Քրիզանթեմների համաճապոնական փառատոնին ներկայացրել են քրիզանթեմի նոր տեսակ, որը ստացել է «Նախագահ Նազարբաեւ» անվանումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս նոր տեսակի առանձնահատկությունն այն է, որ քրիզանթեմն ունի հաստ ցողուն եւ մեծ տերեւներ, իսկ ծաղկի թերթեիկները փայլում են եւ միմյանցից շատ սերտ հեռավորության վրա են գտնվում:

Քրիզանթեմը Ճապոնիայում խորհրդանշում է իմաստություն եւ երջանկությունը: Այդ խորհրդանիշը նաեւ զարդարում է կայսերական գահը: