Սան Ֆրանցիսկոյի դատախազ Դենիս էրրերան դատական հայց է ներկայացրել Mission Street Developers ընկերության դեմ այն բանի համար, որ նրա կառուցած երկնաքերը սկսել է թեքվել: «Հազարամյակի աշտարակ» կոչվող 58-հարկանի շենքը կառուցվել էր 2008-ին եւ Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր երկնաքերն էր: Սենյակներից բացի, այնտեղ կա փակ լողավազան, առողջության ակումբ, կինոթատրոն, ռեստորան եւ բար, փոխանցում է Interfax-ը:

Չնայած բնակարանների բարձր գնին՝ ավելի քան 10 մլն դոլար, բոլոր 419 պենտհաուսները վաճառվել են: Սակայն շուտով պարզվել է, որ շենքը սկսել է ընկղմվել փափուկ բնահողի մեջ եւ թեքվել:

Սովորաբար երկնաքերները սկսում են նստել շինարարության ավարտից հետո, բայց ոչ այդքան շատ, ինչպես «Հազարամյակի աշտարակի» դեպքում: Շենքը 8 տարում 40 սմ նստել էր:

Բացի այդ, ուղղահայաց առանցքից այն արդեն թեքվել է 15 սմ:

Սան Ֆրանցիսկոյի դատախազի հայցում նշվում է, որ կառուցապատողը տեղյակ է եղել հիմքի խնդիրների մասին դեռեւս նախքան շինարարությունը, բայց այդ մասին չի հայտնել գնողներին: