Գիտնակաները կարծում են, որ անունն իր հետքն է թողնում մարդու ճակատագրի վրա: Դրանից կախված է կենսակերպը, որը վարում է այդ մարդը, ինչպես նաեւ նրա աշխարհընկալումը, փոխանցում է Informing-ը:

Բրիտանացի մասնագետները հետազոտության ժամանակ պարզել են, որ մարդը ենթագիտակցորեն ընտրում է կյանքի այն մոդելը, որը համապատասխանում է իր անվանը:

Բացի այդ, մարդիկ հակված են ընկերություն անել նրանց հետ, որոնց անունները համահունչ են իրենց սեփականներին:

Գիտնականները նաեւ նկատել են, որ բարդ արտասանվող անուններն ու ազգանունները հաճախ մարդու համար դիսկոմֆորտ են ստեղծում, իսկ դպրոցական տարիներին ազդում նաեւ առաջադիմության վրա:

ԱՄՆ վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ ավելի հաճախ բարձրագույն կրթություն ստանում են պարզ անուններով մարդիկ:

Գիտնականները կարծում են, որ մարդիկ, որոնց անունները, որոնցում միայն կոշտ բաղաձայներ են հնչում, ավելի վճռական բնավորություն ունեն, քան նրանք, որոնց անուններում փափուկ հնչյուններ կան: