Մանչեստերի համալսարանի մասնագետները հասկացել են, թե ինչպես կարելի է պարզել մարդու սիրահարվածության աստիճանը: Պարզվում է, որ սիրահարվածության ցուցիչը աչքերն են, փոխանցում է Informing-ը:

Գիտնականները նշում են, որ այն պահին, երբ մարդը զգացմունք է ապրում, աչքի բիբերը լայնանում են:

Նրանք նման եզրակացության են եկել 400 սիրահար զույգի ուսումնասիրելու արդյունքում: 90 տոկոս դեպքերում սիրահարների բիբերը լայնանում էին, երբ նրանք նայում էին միմյանց:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ բիբի լայնանալու պահին մարդն ավելի հմայիչ է դառնում հակառակ սեռի համար: