ԱՄՆ-ում վախճանվել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնում աշխատած առաջին կինը՝ Ջանեթ Ռենոն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նա մահացել է 78 տարեկան հասակում՝ Պարկինսոնի հիվանդության բարդացումների հետեւանքով: Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին Ռենոն եղել է մի շարք քաղաքական սկանդալների կիզակետում:

Ռենոյի թոռնուհին ասել է, որ վերջին օրերը նա անցկացրել է Մայամիի իր տանը՝ ընտանիքի եւ բարեկամների հետ:

Ռենոն երկու լրագրողների ընտանիքում ծնված ավագ դուստրն էր: Իր կարիերայի սկզբում նա եղել է Մայամիի դատախազը:

1993-ին Բիլ Քլինթոնը նրան նշանակել էր երկրի գլխավոր դատախազ: