ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Լիթլթոն քաղաքի բնակիչներին զարմացրել է ճանապարհների վերանորոգման նոր մեթոդը: Բանվորները ճանապարհի երթեւեկելի հատվածի անցքերը փակել էին զուգարանի թղթով, հայտնում է Colorado Daily-ն:

Քաղաքային իշխանությունները բացատրել են, որ ճեղքերը փակել են ասֆալտով, իսկ վերեւից ծածկել են զուգարանի թղթով: Դա թույլ է տվել բացել ճանապարհը երթեւեկության համար՝ չսպասելով մինչեւ ասֆալտն ամբողջովին սառչի:

Այս նոր մեթոդով ավել քան 120 փողոց է նորոգվել: