Խարկովում այսօր, հոկտեմբերի 23-ին հայտնի կդառնան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթողները: Առաջին անգամ անցկացվող այս մցաշարին մասնակցում են Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիայի դասակարգման յուրաքանչյուր քաշային կարգի չորս ուժեղագույնները: Հայաստանի հինգ պատվիրակներից երկուսը նվաճել են եզրափակիչում հանդես գալու իրավունք: 64 կգ քաշային Վլադիմիր Հայրապետյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինը, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը կմենամարտի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ:

Կիսաեզրափակիչում պարտություն կրած 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը երրորդ տեղի համար մենամարտում ռինգ դուրս կգա ուկրաինացի Դենիս Շկարուբոյի, 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը` ռուսաստանի Գաիրբեկ Գերմախանովի, 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը` Պավել Բիկովի դեմ: