ԱՄՆ-ում անօթեւան թմրամոլ Հալիլ Ռաֆատին, որոշելով կտրուկ փոխել իր կենսակերպը, միլիոնատեր է դարձել, հայտնում է The New York Times–ը։
Ռաֆատին ծնվել է Մոնտանա քաղաքում, որտեղ մանկուց ականատես է եղել դաժանությունների ու բռնությունների։ Դառնալով չափահաս ՝ երիտասարդը մեկնել է Լոս Անջելես, բայց այնտեղ էլ նրա կյանքը իսկական դժոխք էր։ Երիտասարդն ապրում էր փողոցում, հերոին օգտագործում, զբաղվում թմրադեղերի տարածումով, բանտարկվել է ու նույնիսկ փորձել ինքնասպան լինել։
2003-ին նա որոշել է հրաժարվել թմրադեղերից ու առողջ կենսակերպ սկսել։ Նա թարմ հյութերի փոքր արտադրություն է սկսել, իր հյութերն անվանելով «սմուզ»։
Հիմա Ռաֆատիի ֆիրման քաղաքում արդեն վեց խանութ ունի, որտեղ 200 մարդ է աշխատում։ Ռաֆատին ինքը գիրք է գրել, որում խոստովանել է, որ առողջ կենսակերպն ու յոգան են փրկել իր կյանքը։




























