Ավսրալիայում 68-ամյա տղամարդն անհետ կորել էր, երբ Քվինսլենդ նահանգի ափի մոտ հետազոտում էր SS Yongala խորտակված նավը, սակայն հաջորդ օրը նրան ողջ ու առողջ են հայտնաբերել  սուզվելու վայրից 50 կմ հեռավորության վրա, հայտնում է The Guardian–ը։

Պարբերականի տվյալներով ջրասուզակը 12 ժամ է անցկացրել Խաղաղ օվկլիանոսում։ Նրան նկատել է որոնողական աշխատանքներին մասնակցող ուղղաթիռը։

Որոնողական գործողություններ էին իրականացվել թե ծովում, թե օդից։ Դրանց մասնակցել են վեց ուղղաթիռ, նաեւ առափնյա ծառայության նավերը։

Հրաշքով փրկվածը պատմել է, որ երբ սկսել է սուզվել, պարզվել է, որ ջրի հոսանքն այնքան ուժեղ է, որ ինքը չէր կարող դիմադրել դրան։ Դրա հետեւանքով էլ տղամարդը զգալիորեն հեռացել էր սուզման վայրից։ Տղամարդու առողջական վիճակը բավարար է գնահատվում, այդ արտակարգ իրավիճակում նա չի տուժել։