Արգենտինյան Մենդոս քաղաքի դատարանի վճռով Սեսիլիա շիմպանզեն, որին տարիներ շարունակ «անվայել պայմաններում» պահել են տեղի կենդանաբանական այգում, պետք է ազատ արձակվի ու վերադարձվի բնական միջավայր, գրում է The Independent–ը։

Կենդանիների պաշտպանության հարցերով փաստաբանների ասոցացիայի ներկայացուցիչները դատի են տվել Մենդոսի կենդանաբանական այգուն ՝ շիմպանզեին անվայել պայմաններում պահելու համար, որոնք բացասաբար են ազդել կապիկի առողջության վրա։

Շիմպանզեին տեղափոխելու են կապիկների ռեաբիլիտացիայի բրազիլական կենտրոն, որտեղ պայմանները գրեթե նույնն են, ինչ վայրի բնությունում։