Եգիպտոսում հին շենքի վերանորոգման ժամանակ եզակի հնագույն մետաղադրամ է հայտնաբերվել:
Ըստ Informing-ի՝ արտասովոր գտածոյի մի կողմում այլմոլորակային էակ է պատկերված, իսկ մյուս կողմում՝ թռչող սարք: Պեղումների ընթացքում նաեւ այլ արժեքավոր իրեր են հայտնաբերվել, սակայն հենց դրամն է գրավել հետազոտողների ուշադրությունը:
Հաջողվել է կարդալ դրամի վրայի գրությունը՝ Opportunus Adest, որը նշանակում ՝ «Այստեղ, իր ժամանակին»: Որոշ գիտնականներ անմիջապես սկսել են քննարկել այս արտեֆակտը: Ոմանց ենթադրությամբ՝ դրամը կարող էր պատկանել Լյուդովիկոս XIV-ի ժամանակներին, նրանք դրամի ծագման երկրներ են համարել Ֆրանսիան կամ Իտալիան: Սակայն եղել են նաեւ կասկածողներ, որոնք համոզված են, որ սա սովորական կեղծում է, որը կարելի է գնել հուշանվերների կրպակում կամ համացանցում:




























