Հիտլերի կնոջը՝ Եվա Բրաունին պատկանող բաց մանուշակագույն մետաքսե վարտիքը Բրիտանիայում աճուրդի ժամանակ վաճառվել է 2900 ֆունտով՝ ավելի քան 3600 դոլար, հայտնում է BBC-ն:

Բրիտանական մամուլի տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դրանք Հիտլերի լքյալ բունկերում գտել էր ամերիկացի մի զինծառայող: Աճուրդը կազմակերպել էր Philip Serrell աճուրդի տունը:

EB ասեղնագործած հապավումով ժանեկազարդ վարտիքը կարված էր 1940-ականների նորաձեւության ոգով: Վերջին 70 տարիների ընթացքում այն մի քանի տեր էր փոխել: Philip Serrell-ի գնահատող Սոֆի Ջոնսի խոսքով՝ Եվա Բրաունի ներքնազգեստը մի փոքր մաշված տեսք է ունեցել, սակայն ընդհանուր առմամբ պատշաճ վիճակում է եղել:

Վարտիքից բացի, աճուրդում վաճառվել են նաեւ Բրաունի այլ իրեր: