Երեւանում նոյեմբերի 7-ին տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինքնասպանություն գործած տղամարդը Երեւանի 60-ամյա բնակիչ է, որին կախված վիճակում հայտնաբերել է որդին: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ shamshayan.com-ի՝ նոյեմբերի 7-ին, ժամը 17։30-ի սահմանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի տներից մեկում տղամարդու կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան աստիճանահարթակի ձողից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 60-ամյա Խ. Գ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Խ. Գ.-ին կախված վիճակում հայտնաբերել է որդին, ով այդ տեղեկությունը հայտնել է քրոջը։