Դուբայի կենտրոնում տարածաշրջանի ամենամեծ բազմաֆունկցիոնալ մարզադաշտը կկառուցեն: Այն կկարողանա 20 հազար մարդու ընդունել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The National պարբերականը:
Մարզադաշտի մակերեսը կկազմի շուրջ 46 հազար քառակուսի մետր: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:
Օդափոխման համակարգով մարզադաշտն օգտագործվելու է համերգների, մարզական եւ ժամանցային միջոցառումների անցկացման համար:




























