Նոյեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 23-ամյա Աբրահամ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) եւ 132 հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























