«Կանխատեսումների թագավոր» անվանումը ստացած չինական կապիկը ԱՄՆ հաջորդ նախագահ է ընտրել Դոնալդ Թրամփին, հայտնում է Channel News Asia-ն:

Պարբերականի տվյալներով՝ մարգարե կապիկը պետք է ընտրություն կատարեր երկու բանանների միջեւ, որոնք դրված են եղել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի նկարներով ստավարթղթի հետեում:

Կապիկին խնամող զբոսաշրջային այգու ներկայացուցիչների հայտարարությամբ Գեդա անունով կապիկը «երկար մտորումներից» հետո ընտրել է հանրապետական թեկնածուի պատկերով բանանը եւ համբուրել հաղթողին:

Ավելի վաղ կապիկը կանխատեսել էր, որ Պորտուգալիան կդառնա Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Նա ընտրել էր Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի դրոշներով բանանների միջեւ: