Նոյեմբերի 7-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 74-ամյա Թամարա Դ.-ն, 45-ամյա Լիանա Մ.-ն եւ 84-ամյա Ստեփան Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 6-ի սահմաններում Շահումյան գյուղում գտնվող Ստեփան Դ.-ի տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի ծխատարից հրդեհվել են հյուրասենյակի առաստաղի փայտյա գերանները եւ հրդեհից արձակված շմոլ գազի հետեւանքով նշված անձինք ստացել են թունավորում:
Հրդեհը մարվել է ժամը 8.25-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով:
Արարատի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:




























