Կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերություններ կան նյարդային համակարգի կազմակերպման բոլոր մակարդակներում՝ սկսած գենետիկ մակարդակից մինչեւ բջջային: Նման կարծիք են հայտնել Փորձնական բժշկության ռուսական ինստիտուտի եւ Ս. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի մասնագետները, հայտնում է Journal of Neuroscience Research-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է գենային մուտացիան, որը գալանին սպիտակուց է կոդավորում, ազդում ցրված սկլերոզի նկատմամբ տղամարդկանց հակվածության վրա: Գիտնականները պարզել են, որ այդ հիվանդությունից մահացած մարդկանց ուղեղում եղել է այդ սպիտակուցի մեծ քանակ: Հետազոտության ընթացքում նրանք համեմատել են գենի ավելի ակտիվ եւ պակաս ակտիվ տարբերակները առողջ եւ հիվանդ մարդկանց շրջանում:
Հսկիչ խմբում եղել է 115 մարդ, որոնք աուտոիմուն հիվանդություններ չեն ունեցել: Այդ խմբերում մարդկանց միջին տարիքը վիճակագրորեն չի տարբերվել:
Ի սկզբանե գիտնականները բացահայտել էին, որ առողջ եւ հիվանդ մասնակիցնեի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Սակայն առողջ տղամարդկանց մոտ գենի պակաս ակտիվ տարբերակներն ավելի քիչ են եղել, քան առողջ կանանց մոտ: Ընդ որում, դրա առկայությունը տղամարդկանց ավելի հակված է դարձնում ցրված սկլերոզի նկամամբ, բայց եւ միաժամանակ դանդաղեցնում է հիվանդության զարգացումը:
Գիտնականները նշում են, որ դա ցույց է տալիս, որ սեռով են որոշվում մարդու նյարդային համակարգում տարբերությունները:




























