Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների կողքով երթեւեկող տղամարդը դուրս է եկել մեքենայից եւ սելֆի արել: Լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

Քեւին Քվոքը հովոլակ է բեռնել, որում պատմում է, որ վախենում է իր կյանքի համար՝ չնայած որ գտնվում է ճանապարհի վրա, որտեղ երեւում է նրա մեքենան: Երեւում է նաեւ, որ նրա հետեւով բեռնատար է անցնում:

9 News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անտառային հրդեհների հետեւանքների վերացման տեղական կազմակերպության աշխատակիցը դատապարտել է տղամարդու արարքը: «Եթե դուք անցնում եք այրվող անտառի կողքով, պետք է մտածեք ձեր անվտանգության մասին, այլ ոչ թե սելֆի անեք»,- մեկնաբանել է NSW Rural Fire Service-ի աշխատակիցը լուսանկարը: