ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը Ադրբեջանին հորդորել է զարգացնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առաջընթացը եւ խորացնել ժողովրդավարական բարեփոխումները:

«Ավելի անվտանգ, կայուն եւ ուժեղ Եվրոպան բխում է մեր բոլորի շահերից, իսկ Ադրբերջանը կարեւոր դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ԵԱՀԿ-ի ամբողջ տարածաշրջանում ընդանուր անվտանգությանը նպաստելու հարցում»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամմեդյարովի հետ հանդիպման ընթացքում ասել է Բակոյանիսը եւ հավելել. «Մենք պետք է զարգացնենք դրական շարժը»: Դորա Բակոյանիսն այսօր հանդիպելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի հետ, իսկ երեկոյան կժամանի Երեւան՝ հանդիպելու Հայաստանի իշանությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Այսօր, երեկոյան Բակոյանիսը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: