Հոլանդիայի բնակիչ Մաթս Վալքսը Ռուբիկի խորանարդ հավաքելու ռեկորդ է սահմանել Ինդոնեզիայում Jawa Timur Open 2016 առաջնության ժամանակ, հայտնում է Daily Mail-ը:

20-ամյա Վալքը խորանարդը հավաքել է 4.74 վայրկյանում, այսինքն՝ 0.164 վայրկյանով ավելի արագ, քան նախորդ ռեկորդակիր Լուկաս Էթերը: