Պերուում շամանները թալիսմաններով եւ դափերով Լիմայի լողափերից մեկում ծես են կատարել ԱՄՆ նախագահի թեկնածուների նկարների առաջ, որպեսի ամերիկացիներին օգնեն նոր նախագահ ընտրել, հայտնում է Newshub-ը: Կախարդների խոսքով՝ հաղթանակ է տանելու Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլիթոնը:
Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ Քլինթոնի եւ նրա մրցակից Թրամփի հետ միասին գետնին դրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վենեսուլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի նկարները:
Վերջիններիս դերը ծեսում պարզ չէ:




























