ԱՄՆ Նյու Յորքի նահանգում կաթոլիկ հոգեւորականը կոչ է արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին եւ ի աջակցություն իր տեսակետի՝ խորանին դրել է աբորտ արած պտուղ ու քարոզ կարդացել աբորտների մասին, հայտնում է The Independent-ը:

Հայր Ֆրանկ Պավոնեն ղեկավարում է «Հոգեւորականներ հանուն կյանքի» միավորումը, որը զբաղվում է աբորտների արգելման քարոզչությամբ: Նա հայտնել է, որ պտուղն իրեն տվել են թաղելու համար: «Մենք պետք է որոշենք, թե թույլ կտանք արդյոք հետագայում էլ սպանել ամերիկացի երեխաներին, թե ոչ: Հիլարի Քլինթոնն ու դեմոկրատներն ասում են. «Այո, թող սպանությունները շարունակվեն», իսկ հանրապետականներն ասում են. «Ոչ, թող այդ երեխաները պաշտպանված լինեն»,- գրել է նա Facebook-ում: